2011 թվականին գազի սակագինը չի փոխվի
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնել են 2011 թվականին ամփոփոխ թողնել Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի սակագինը:
«2011թ-ին գազի սակագնի բարձրացում Հայաստանում չի սպասվում: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ» — ամփոփելով սանկտ-պետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այս մասին նշել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը: