Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդի» Տնօրենների խորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 17-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը:
Տնօրենների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել եւ հաստատվել են մի շարք լրամշակված նախագծեր, այդ թվում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ծրագրի, 2011 թ. գազի համակարգի վերականգնման և զարգացման ծրագրի ու ներդրումային ծրագրի վերաբերյալ:Տնօրենների խորհուրդը քննարկել է նաեւ մի շարք այլ օրակարգային հարցեր եւ ընդունել համապատասխան որոշումներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36