Ներդրվել է 41 մլն դրամ մանկապարտեզների և մշակույթային կենտրոնների ջեռուցման ծրագրի շրջանակում

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2011 թվականին իրականացվել է շուրջ 41 մլն դրամի ներդրում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ուսումնական հաստատությունների ջեռուցման ծրագրի շրջանակում:

Մայրաքաղաքի թվով 9 մանկապարտեզների եւ 6 արվեստի ու երաժշտական դպրոցների ջեռուցման համակարգերը սնող արտաքին գազատարների կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am