Տասնմեկ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10518-ով
2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 623 375 բաժանորդ:
Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10 518-ով, այդ թվում 1835-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասնմեկ ամիսների արդյունքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36