Մասնակի փոխհատուցումը անապահով ընտանիքներին կշարունակվի

10 մայիսի 2012, 00:00

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը:Մինչև 300 խմ գազ սպառած անապահով ընտանիքների համար գազի սակագինը կմնա անփոփոխ` 100 դրամ, այն դեպքում, երբ հանրապետությունում մեկ խմ գազի սակագինը 132 դրամ է: Առաջարկվել է հատկապես աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների համար մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը գազի սակագնի բարձրացում չսահմանել: Վարչապետի խոսքով, որոշումը բխում է Սերժ Սարգսյանի հանձնարարականից:

«Ըստ էության, կարիքավորները չեն զգացել գազի գների բարձրացումը, քանի որ հաշվարկել էինք, որ մինչև 300 խմ գազի սպառման պարագայում նրանց համար գազի գինը պահպանել ենք 100 դրամ, մինչդեռ գազի իրական գինը 132 դրամ է», — ասել է վարչապետը: