«ՀայՌուսգազարդ» ՓԲԸը-ն շնորհավորում է Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, մեր բոլոր հայրենակիցներին ջերմորեն շնորհավորում է Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:


Հավերժ փառք և հիշատակ նրանց, ովքեր տվեցին իրենց կյանքը հանուն մեր Հայրենիքի անկախության և ազատության, կերտեցին այս Մեծ Հաղթանակը հանուն հայ ժողովրդի խաղաղ ապագայի: Յուրաքանչյուրիս պարտքն է այսօր՝ արժանի լինել Ձեր սխրանքին:

Կրկին շնորհավորում ենք տոնի առթիվ, մաղթում նոր հաղթանակներ, նվաճումներ և խաղաղ երկինք հայ ժողովրդին: