«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության առաջին խոշոր հարկատուն է

4 մայիսի 2012, 00:00

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 11,936,123 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 13-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,342,696 հազար դրամ, 923-րդ տեղում՝ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 16,967 հազար դրամ եւ 952-րդ տեղում ՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 15,914.8 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 96-րդ տեղը՝ 216,279.5 հազար դրամ:
2012 Ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 450,000 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը:
Նշված ցուցակում «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 30-րդ տեղը՝ 75,397 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 53,700 հազար դրամ, 113-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 17,500 հազար դրամ, 229-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 6,600 հազար դրամ:
2012 Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5894 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 28-րդ տեղը: Այստեղ աշխատում է 978 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 37-րդ տեղը՝ 828 մարդ, 314-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 133 մարդ, 380-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`112 մարդ: