«Գազպրոմ»-ը և Հայաստանը ամրապնդում են գործընկերությունը երկկողմ համագործակցության ողջ սպեկտրով
«Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում հունիսի 29-ին տեղի է ունեցել Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախագահ Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպումը, —նշում է «Գազպրոմ» ԲԲԸ տեղեկատվության Վարչությունը:
Բանակցության կողմերը քննարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում Հայաստանի գազաէներգետիկ ծրագրերում «Գազպրոմ» Ընկերության ներգրավածության մասին համաձայնագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Բացի այդ, համաձայնություն է արտահայտվել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման առնչությամբ, որը կնպաստի Հայաստանում և հարևան երկրներում աճող էներգիայի պահանջարկի բավարարմանը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման եւ 2012–2013 թվականներին առաքման ծավալների մեծացման մասին հարցերը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն