Համախմբված ֆինանսական հաշվետվություններին անկախ աուդիտորական եզրակացություն է տրվել
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները ստորագրվել են և հաստատվել են հրապարակման 2012թ. հունիսի 28-ին:
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը իրականացվել է աշխարհի խոշորագույն հաշվապահական և աուդիտորական ընկերությունների քառյակի՝ «Big Four»-ի մեջ ընդգրկված «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության դուստր կազմակերպության՝ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ կողմից: Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական կարծիքը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն