Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդի» Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
Հունիսի 27-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Ընտրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմերը: Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն