Հայաստանի կառավարությունը հունիսի 14-ի նիստում որոշում է ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հունվար-մարտ ամիսներին սպառած բնական գազի համար մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ սոցիալապես խոցելի խավերին օժանդակությունը պետության կողմից շարունակական բնույթ է կրելու։ Այսպիսով, անապահով ընտանիքները մինչեւ 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարելու են 100 դրամ, ոչ թե 132: Ցուցակներն ամբողջությամբ ճշտվել են, 2012–2013 թթ. համար ամրագրվել են միայն սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն