«ՀայՌուսգազարդ»-ի Վարչության նախագահ-գլխավոր տնօրենը մասնակցել է Եվրոպական գործարար կոնգրեսի ամենամյա ընդհանուր ժողովին

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը մասնակցել է Սլովենիայի Պորտորոժ քաղաքում մայիսի 31-ից հունիսի 1-ն անցկացված Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) 15-րդ ամենամյա ընդհանուր ժողովին: Ժողովի աշխատանքներին մասնակցել են ԵԱՀԿ 25 անդամ երկրների 85 ընկերությունների և կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ: Եվրոպական գործարար կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել նաև խորհրդաժողով «Էներգետիկ անվտանգությունը և բնական գազի համար նոր հնարավորությունները» թեմայով:

Ի դեպ, 2010 թվականի ապրիլի 20-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ Երևանում տեղի էր ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նիստը, որին մասնակցել էին գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am