«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության առաջին խոշոր հարկատուն է
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 18,218,068.8 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,083,520.2 հազար դրամ, 501-րդ տեղում՝ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 82,797.2 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 116-րդ տեղը՝ 368,755.9 հազար դրամ: 2012 Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 841,000 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 105,447.4 հազար դրամ, 209-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 27,650.0 հազար դրամ, 486-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 13,250.0 հազար դրամ: Նշված ցուցակում «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 38-րդ տեղը՝ 133,352.2 հազար դրամ: 2012 Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5898 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը՝ 837 մարդ, 281-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 148 մարդ, 386-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`113 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 26-րդ տեղը: Այստեղ աշխատում է 987 մարդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն