Նախորդ տարվա համեմատ 2012 թ. առաջին կիսամյակում ավելացել են բնական գազի ներկրման ծավալները

2012 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 844.380 մլն խ.մ, ինչը 14,74%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 13,39%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 334.195 մլն խ.մ: 19,5%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 187 մլն խ.մ: Ավելացել են գազի սպառման ծավալները 43%-ով էներգետիկայի եւ 12,85%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 100.279 եւ 119.222 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մի փոքր ինչ նվազել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով 103.700 մլն խ.մ նախորդ տարվա 108.950 մլն խորանարդի դիմաց:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am