Քննարկվել են ֆինանսատնտեսական ծրագրի նախագծի հետ կապված հարցեր

24 սեպտեմբերի 2012, 00:00

Ընկերության 2013 թվականի ֆինանսատնտեսական ծրագրի նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Մասնավորապես, դիտարկվել են ֆինանսատնտեսական գործունեության հիմնական ուղղությունները:

Վ.Հարությունյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և ներկայացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2013 թվականի հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների (եկամուտներ ու ծախսեր, իրացման ծավալներ և այլն) վերաբերյալ կանխատեսումները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button