«ՀայՌուսգազարդՓԲԸ-ը պատվիրակությունը մասնակցել է Գազի տնտեսությունների գործարար եվ գիտատեխնիկական համագործակցության ասոցիացիայի նիստին
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 21-ից 24-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցած Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:
Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստի մասնակիցները
Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել եվրոպական եկրների գազի ընկերությունների գործունեության առանձնահատկություններին, Ֆինլանդիայի էներգետիկ և գազի ոլորտներին, բալթյան երկրների գազի շուկայի ընթացիկ փոփոխություններին նվիրված հարցեր: Խորհրդի նիստի մասնակիցները այցելել են նաև Ֆինլանդիայի Gasum գազատրանսպորտային ընկերության կենտրոնական կարգավարական կենտրոն: Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիան ստեղծվել է 1990 թվականին: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Եվրոպայի, ԱՊՀ և Բալթյան երկրների գազի ծառայություններն ու գազատրանսպորտային ընկերությունները: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը՝ ասոցիացիայի անդամների միջև պրոֆեսիոնալ փորձի և տեղեկատվության փոխանակումն է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն