2012 թվականի առաջին ինն ամիսներին ստացվել է 23 066 հայտ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1–04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցված տվյալների համաձայն, 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ ստացվել է 23066 հայտ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 384-ի դիմաց:

Գրանցված հայտերից գերակշռող մասը՝ 13174-ն առնչվել է ներտնային գազասպառման համակարգերին, այդ թվում 1465-ը վերաբերվել է ազդանշանային համակարգի գործարկմանը, 5716-ը՝ գազի արտահոսքին: Գրանցված կանչերից 1094-ը եղել է կեղծ: Եղել են նաեւ այլ բնույթի կանչեր:
9461 հայտը վերաբերվել է գազատարների, 431-ը՝ գազակարգավորիչ եւ անհատական ճնշման կարգավորիչ կայանների հետ կապված խնդիրներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am