2012թ.առաջին տասն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8774-ով
2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 634 485 բաժանորդ:
Ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8774-ով, այդ թվում 1316-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն