«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության առաջին խոշոր հարկատուն է

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 22,635,880.4 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 21-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,646,778.1 հազար դրամ, 425-րդ տեղում՝ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 149,662.2 հազար դրամ, 937-րդ տեղում՝ «Ավտոգազ»ՍՊԸ՝ 60,859.8 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 122-րդ տեղը՝ 542,020.8 հազար դրամ:

2012 Ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 1,266,000.0 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը:

«Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 158,947.4 հազար դրամ, 204-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 42,805.9 հազար դրամ, 446-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 21,750.0 հազար դրամ:
Նշված ցուցակում «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբացեղնում է 35-րդ տեղը՝ 208,187.2 հազար դրամ:

2012 Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5911 մարդ:

«Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 36-րդ տեղը՝ 836 մարդ, 338-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 128 մարդ, 410-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 107 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 28-րդ տեղը: Այստեղ աշխատում է 991 մարդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am