2012 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում սպասարկվել է գագասպառող բաժանորդների 97.1 %-ը

Հանրապետության տարածքում ներտնային գազի համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս» ընկերությունը 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների րնթացքում կատարել է 1 230 672 ստուգայց՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1 192 071-ի դիմաց։ Պլանային ստուգայցերր կատարվում են տարին երկու անգամ։

Նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկվել է 845 165 բաժանորդ կամ նախատեսվածի 97.1%-ը։
25 517 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով։
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 331.362 ակտ։
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 633 170 բաժանորդ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am