2012 թվականին սպասարկվել է գազասպառող բաժանորդների 99,6% —ը

19 փետրվարի 2013, 12:00

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2012 թվականի ընթացքում կատարել է 1 660 945 այցելություն ՝ 2011թ. 1 593 965 —ի դիմաց: Պլանային այցերը կատարվում են տարին երկու անգամ:

Նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկվել է 1 176 187 բաժանորդ՝ կամ նախատեսվածի 99,6 տոկոսը:
39 889 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 638 551 բաժանորդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button