«Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչեվ 2013թ. հոկտեմբերի 1-ը
Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2013 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետեւյալ պայմաններով.
այն բնակիչները, որոնք մինչեւ 2013թ. հոկտեմբերի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն