«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1–04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցված տվյալների համաձայն, 2012 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել է 32 568 հայտ: Գրանցված հայտերից գերակշռող մասը՝ 18 716-ն առնչվել է ներտնային գազասպառման համակարգերին, այդ թվում 2054-ը վերաբերվել է ազդանշանային համակարգի գործարկմանը, 7856-ը՝ գազի արտահոսքին: Գրանցված կանչերից 1545-ը եղել է կեղծ: Եղել են նաեւ այլ բնույթի կանչեր:
13 239 հայտ վերաբերվել է գազատարների, 613-ը՝ գազակարգավորիչ եւ անհատական ճնշման կարգավորիչ կայանների հետ կապված խնդիրներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն