«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության առաջին խոշոր հարկատուն է
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 13,275,411.8 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 16-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,181,606.7 հազար դրամ, 534-րդ տեղում ՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 43,196.8 հազար դրամ, 955-րդ տեղում՝ «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ՝ 21,573.3 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 98-րդ տեղը՝ 299,431.2 հազար դրամ:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- Վերականգնվել է գազամատակարարումը
- Ապրիլ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- Ապրիլի 25-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
- Ապրիլ ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- 2013թ. առաջին եռամսյակում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2239-ով