Համախմբված ֆինանսական հաշվետվություններին անկախ աուդիտորական եզրակացություն է տրվել
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները ստորագրվել և հաստատվել են հրապարակման 2013թ. հունիսի 27-ին:
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը իրականացվել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ կողմից: Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական կարծիքը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն