Անապահով ընտանիքները մասնակի փոխհատուցում կստանան

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում որոշում է ընդունել ավելի քան 70.5 մլն դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թ. հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին: «Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա», — շեշտել է վարչապետ Տ. Սարգսյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am