2002–2013 թվականների ընթացքում ՀՀ տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հանրապետության 998 բնակավայրերից գազաֆիկացվել է 591-ը, որից 546-ը՝գյուղական եւ 45-ը քաղաքային:
Գազաբաշխման համակարգին է միացել 644 448 բաժանորդ, որից 345 547 բազմաբնակարան շենքերում եւ 298 901-ը՝ բնակելի տներում: Հիշեցնենք, մինչեւ 1993 թվականը Հայաստանում գազաֆիկացված է եղել 388 բնակավայր եւ գազից օգտվելու հնարավորություն է ունեցել 485 405 տնտեսություն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն