Գազի անվտանգության կանոնների իրազեկման դասընթացներ դպրոցներում

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից շարունակվում է գազի անվտանգության կանոնների իրազեկման դասընթացների կազմակերպումը Երևան քաղաքի դպրոցներում: Հոկտեմբերի 29-ին հերթական դասընթացն է անցկացվել Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում:
Դպրոցականներին հանգամանորեն ներկայացվել է գազասարքավորումների ճիշտ օգտագործումը, ինչպես նաև կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները: Ճանաչողական դասը առավել արդյունավետ և տպավորիչ դարձնելու նպատակով աշակերտներին նյութը մատուցվել է նաև նկարազարդ պաստառների և մուլտիպլիկատիվ ֆիլմերի միջոցով:
Դպրոցի տնօրինությունը ողջունել է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի այս նախաձեռնությունը` կարևորելով երեխաների շրջանում անվտանգության կանոնների ուսուցման անհրաժեշտությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am