Գազի անվտանգության կանոնների իրազեկման դասընթացներ դպրոցներում
«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից շարունակվում է գազի անվտանգության կանոնների իրազեկման դասընթացների կազմակերպումը Երևան քաղաքի դպրոցներում: Հոկտեմբերի 29-ին հերթական դասընթացն է անցկացվել Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում:
Դպրոցականներին հանգամանորեն ներկայացվել է գազասարքավորումների ճիշտ օգտագործումը, ինչպես նաև կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները: Ճանաչողական դասը առավել արդյունավետ և տպավորիչ դարձնելու նպատակով աշակերտներին նյութը մատուցվել է նաև նկարազարդ պաստառների և մուլտիպլիկատիվ ֆիլմերի միջոցով:
Դպրոցի տնօրինությունը ողջունել է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի այս նախաձեռնությունը` կարևորելով երեխաների շրջանում անվտանգության կանոնների ուսուցման անհրաժեշտությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Նոյեմբեր ամսվա նորությունները
- Նոյեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Նոյեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2013թ. տասն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8018-ով
- 2013 թվականի ինն ամիսների ընթացքում ստացվել է 18 123 հայտ
- Հոկտեմբեր ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը