Խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ»-ը զբաղեցնում է երկրորդ տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2013 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 36,079,495.0 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 28-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 3,752,529.7 հազար դրամ, 808-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 125,966.2 հազար դրամ եւ 924-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 107,004.5 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և իր՝ 100% մասնակցությամբ նշված դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 40,064,995.4 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 118-րդ տեղը՝ 1,020,200.4 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն