«Գազպրոմ»-ը ավելացնում է մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ»-ում մինչեվ 100 %

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի զարգացման շրջանակում: «Գազպրոմ»-ը ավելացնում է իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում մինչեւ 100%: Ընկերությունը կոչվելու է «Գազպրոմ Արմենիա»:

«Գազպրոմ»-ը ավելացնում է մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ»-ում մինչեվ 100 %

«Գազպրոմ»-ը ավելացնում է մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ»-ում մինչեվ 100 %

«Այս գործարքն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն: „Գազպրոմը“ երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով: Մեր կողմից իրականացվել են լայնածավալ նախագծեր և մայրուղային փոխադրումների և էլեկտրաէներգետիկայի ոլորտոներում: Իսկ ամենակարևորը, ձեռք է բերվել Հայաստանի համար սոցիալական մեծ նշանակություն ունեցող արդյունք՝ մենք հասել ենք 96 տոկոս գազաֆիկացման մակարդակի:
Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է՝ գազաշարժիչային վառելիքը: ԱԳԼՃԿ-ների քանակը Հայաստանում նույնիսկ գերազանցում է Ռուսաստանում դրանց քանակին: Եվ մենք մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք: „Գազպրոմը“ միշտ եղել է եւ մնալու է Հայաստանի հուսալի գործընկերը», — ասել է Ալեքսեյ Միլլերը:

«Գազպրոմ» ԲԲԸ պաշտոնական կայք

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am