Ալեքսեյ Միլլերը Երեվանում խորհրդակցություն է անցկացրել՝ «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված

«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր Երևանում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել՝ «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված:

Ալեքսեյ Միլլերը Երեվանում խորհրդակցություն է անցկացրել «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված

Ալեքսեյ Միլլերը Երեվանում խորհրդակցություն է անցկացրել «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված

Խորհրդակցությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալներ Վալերի Գոլուբևը, Վիտալի Մարկելովը, Սերգեյ Խոմյակովը, Վարչության անդամներ Նիկոլայ Դուբիկը, Դմիտրի Լյուգայը, Ելենա Միխայլովան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Գազպրոմ» ԲԲԸ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հանդիսանում է լիիրավ դուստր ընկերություն <<Գազպրոմ>>—ի կազմում, այդ համատեքստում կարևորելով Ընկերության գործունեության ֆինանսատնտեսական, տեխնիկական պահանջներն ու ստանդարտները «Գազպրոմ»-ի նորմատիվային բազային համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Նա միաժամանակ նշել է, որ անցած տարիների ընթացքում Ընկերության արձանագրած ցուցանիշները տեսանելին են, մասնավորապես Հայաստանի գազաֆիկացիան խոշարագույն արդյունք է գրանցել՝ 2002 թվականի 21 տոկոսից 2014 թվականին հասնելով 96 տոկոսի:<<Գազաֆիկացիայի այս մակարդակը նախանձելի արդյունք է Ռուսաստանում շատ սուբյեկտների համար: Եվ ամենակարևորը, գազամատարարարման և գազաֆիկացման ծրագրերը, որը մենք կարողացանք համատեղ իրականացնել, առանցքային դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար>>: Ա. Միլլերը ընդգծել է նաև վերջին տասը տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց արդյունքներն առկա են՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, Իրան-Հայաստան գազատար: Խոսելով հետագա աշխատանքների ու ծրագրերի մասին, Ա. Միլլերը նշել է, որ «Գազպրոմ»-ը ծրագրում է զգալիորեն բարձրացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետությունը և Ընկերության առջև դրված նպատակներն ու խնդիրները պետք է լինեն բավականին ամբիցիոզ:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ներկայացնելով Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն ու հեռանկարները, մասնավորապես նշել է, որ ձեռք բերված դրական ցուցանիշները արձանագրվել են ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում: «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության և վստահության շնորհիվ հնարավոր է դարձել շուրջ 900 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության մեջ:


Գազաէներգետիկ ոլորտում իրականացված ներդրումային լայնածավալ ծրագրերը Ընկերության ռազմավարական ծրագրի գործնական արդյունքն են, և ուղղված են տարածաշրջանի էներգետիկ քարտեզում ոչ միայն Ընկերության, այլ նաև ընդհանուր առմամբ Հայաստանի դերի ու նշանակության բարձրացմանը: Նախագծերի իրականացումը զգալիորեն նպաստել է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Հատկանշվել է, որ այսօր Ընկերությունը առանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ, առաջատար է հանդիսանում մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի, ակտիվների, ՀՀ պետբյուջե կատարած վճարումների չափով:


«Անցած տարին շրջադարձային էր մեր Ընկերության համար. ֆինանսատնտեսական գործունեության առումով կարևոր իրադարձություններին զուգահեռ ՀՀ կառավարության և „Գազպրոմ“ ԲԲԸ-ի միջև ստորագրված համաձայնագրով „Գազպրոմ“-ը դարձել է արդեն անվանափոխված „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ-ի միակ բաժնետերը:
„ՀայՌուսգազարդ“-ի կողմից ձեռք բերված ցուցանիշները այսօր կարելի է համարել մեկնարկային՝ „Գազպրոմ Արմենիա“ ընկերության հետագա զարգացման ճանապարհին» , —նշել է Վ. Հարությունյանը իր խոսքում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Մասնակիցներն անդրադարձել են նաև առաջիկա տարիներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ուղենիշներին, ընթացիկ և հետագա ֆինանսատնտեսական գործունեության, Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի մշակման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման հետ կապված հարցերին:

Խորհրդակցության արդյունքներով «Գազպրոմ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պրոֆիլային ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ ուղղված «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ընկերության արդյունավետ գործունեության կազմակերպմանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am