Ալեքսեյ Միլլերը Երեվանում խորհրդակցություն է անցկացրել՝ «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված
«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր Երևանում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել՝ «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված:
Խորհրդակցությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալներ Վալերի Գոլուբևը, Վիտալի Մարկելովը, Սերգեյ Խոմյակովը, Վարչության անդամներ Նիկոլայ Դուբիկը, Դմիտրի Լյուգայը, Ելենա Միխայլովան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Գազպրոմ» ԲԲԸ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հանդիսանում է լիիրավ դուստր ընկերություն <<Գազպրոմ>>—ի կազմում, այդ համատեքստում կարևորելով Ընկերության գործունեության ֆինանսատնտեսական, տեխնիկական պահանջներն ու ստանդարտները «Գազպրոմ»-ի նորմատիվային բազային համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Նա միաժամանակ նշել է, որ անցած տարիների ընթացքում Ընկերության արձանագրած ցուցանիշները տեսանելին են, մասնավորապես Հայաստանի գազաֆիկացիան խոշարագույն արդյունք է գրանցել՝ 2002 թվականի 21 տոկոսից 2014 թվականին հասնելով 96 տոկոսի:<<Գազաֆիկացիայի այս մակարդակը նախանձելի արդյունք է Ռուսաստանում շատ սուբյեկտների համար: Եվ ամենակարևորը, գազամատարարարման և գազաֆիկացման ծրագրերը, որը մենք կարողացանք համատեղ իրականացնել, առանցքային դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար>>: Ա. Միլլերը ընդգծել է նաև վերջին տասը տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց արդյունքներն առկա են՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, Իրան-Հայաստան գազատար: Խոսելով հետագա աշխատանքների ու ծրագրերի մասին, Ա. Միլլերը նշել է, որ «Գազպրոմ»-ը ծրագրում է զգալիորեն բարձրացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետությունը և Ընկերության առջև դրված նպատակներն ու խնդիրները պետք է լինեն բավականին ամբիցիոզ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ներկայացնելով Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն ու հեռանկարները, մասնավորապես նշել է, որ ձեռք բերված դրական ցուցանիշները արձանագրվել են ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում: «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության և վստահության շնորհիվ հնարավոր է դարձել շուրջ 900 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության մեջ:
Գազաէներգետիկ ոլորտում իրականացված ներդրումային լայնածավալ ծրագրերը Ընկերության ռազմավարական ծրագրի գործնական արդյունքն են, և ուղղված են տարածաշրջանի էներգետիկ քարտեզում ոչ միայն Ընկերության, այլ նաև ընդհանուր առմամբ Հայաստանի դերի ու նշանակության բարձրացմանը: Նախագծերի իրականացումը զգալիորեն նպաստել է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Հատկանշվել է, որ այսօր Ընկերությունը առանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ, առաջատար է հանդիսանում մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի, ակտիվների, ՀՀ պետբյուջե կատարած վճարումների չափով:
«Անցած տարին շրջադարձային էր մեր Ընկերության համար. ֆինանսատնտեսական գործունեության առումով կարևոր իրադարձություններին զուգահեռ ՀՀ կառավարության և „Գազպրոմ“ ԲԲԸ-ի միջև ստորագրված համաձայնագրով „Գազպրոմ“-ը դարձել է արդեն անվանափոխված „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ-ի միակ բաժնետերը:
„ՀայՌուսգազարդ“-ի կողմից ձեռք բերված ցուցանիշները այսօր կարելի է համարել մեկնարկային՝ „Գազպրոմ Արմենիա“ ընկերության հետագա զարգացման ճանապարհին» , —նշել է Վ. Հարությունյանը իր խոսքում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Մասնակիցներն անդրադարձել են նաև առաջիկա տարիներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ուղենիշներին, ընթացիկ և հետագա ֆինանսատնտեսական գործունեության, Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի մշակման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման հետ կապված հարցերին:
Խորհրդակցության արդյունքներով «Գազպրոմ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պրոֆիլային ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ ուղղված «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ընկերության արդյունավետ գործունեության կազմակերպմանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Փետրվար ամսվա նորությունները
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին
- Հայտարարություն
- Գազի կալորիականությունն անհնար է արհեստականորեն փոփոխել. վարչապետ
- Հայաստան ներկրվող բնական գազն ունի ավելի բարձր կալորիականություն, քան սահմանված է միջպետական գործող ստանդարտներով
- Փետրվար ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ջերմության միջին արժեքը