Ուսումնական-ճանաչողական շրջայց Գերմանիայի դաշնությունում. գազափոխադրման ասպեկտներ

INOGATE միջազգային ծրագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնության Բոնն և Էսեն քաղաքներում ապրիլի 8-ից 12-ը անցկացված գազափոխադրման ասպեկտներին նվիրված ուսումնական-ճանաչողական շրջայցին: Մասնակիցները ծանոթացել են «Գազամատակարարման և ջրամատակարարման ոլորտի մասնագետների գերմանական միավորման» (DVGW) կողմից չափանիշների մշակման, կիրառման ու ինտեգրման գործընթացներին:

Հ.Թադևոսյանը հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ. զարգացման պատմություն, ձեռքբերումներ և հեռանկարներ» զեկույցով, որում ներկայացրել է Ընկերության գործունեությունն ու ծրագրերը, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի շահագործմանը, պահպանմանը, անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետը նաև հատկանշել է, որ գազի հաշվառման համակարգի կատարելագործման, ժամանակակից ծախսաչափ համակարգերի և հաշվառման նորագույն սարքերի ներդրման շնորհիվ Ընկերությունն այսօր ապահովում է գազի սպառման 100 տոկոս հաշվառում, իսկ գազաբաշխման համակարգում փաստացի կորուստները կազմում են շուրջ 2 տոկոս:

Ինչպես ընդգծել է Հ.Թադևոսյանը, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխատակիցների մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, ինչպես նաև գազաէներգետիկ ոլորտի համար անհրաժեշտ կադրերի վերապատրաստմանը: Այս նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն համագործակցում է և մասնակցություն է ապահովում միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ կազմակերպվող մասնագիտացված դասընթացների և սեմինարների:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը մասնակցել գազափոխադրման ասպեկտներին նվիրված ուսումնական-ճանաչողական շրջայցին Գերմանիայում:

Այցի մասնակիցները

Անդրադարձ է եղել նաև գազափոխադրման ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիական չափորոշիչներին և դրանց տեղայնացման հնարավոր ուղղություններին: Միջոցառման մասնակիցները ծանոթացել են նաև Open Grid Europe GmbH գազափոխադրման ընկերության և Ջերմության ու գազի ինստիտուտի (GWI, Գերմանիայի Դաշնություն) աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին:

Справка

INOGATE-ը՝ Եվրամիության և գործընկեր երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության միջազգային ծրագիր է: Գործընկեր երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am