Ուսումնական-ճանաչողական շրջայց Գերմանիայի դաշնությունում. գազափոխադրման ասպեկտներ
INOGATE միջազգային ծրագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնության Բոնն և Էսեն քաղաքներում ապրիլի 8-ից 12-ը անցկացված գազափոխադրման ասպեկտներին նվիրված ուսումնական-ճանաչողական շրջայցին: Մասնակիցները ծանոթացել են «Գազամատակարարման և ջրամատակարարման ոլորտի մասնագետների գերմանական միավորման» (DVGW) կողմից չափանիշների մշակման, կիրառման ու ինտեգրման գործընթացներին:
Հ.Թադևոսյանը հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ. զարգացման պատմություն, ձեռքբերումներ և հեռանկարներ» զեկույցով, որում ներկայացրել է Ընկերության գործունեությունն ու ծրագրերը, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի շահագործմանը, պահպանմանը, անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետը նաև հատկանշել է, որ գազի հաշվառման համակարգի կատարելագործման, ժամանակակից ծախսաչափ համակարգերի և հաշվառման նորագույն սարքերի ներդրման շնորհիվ Ընկերությունն այսօր ապահովում է գազի սպառման 100 տոկոս հաշվառում, իսկ գազաբաշխման համակարգում փաստացի կորուստները կազմում են շուրջ 2 տոկոս:
Ինչպես ընդգծել է Հ.Թադևոսյանը, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխատակիցների մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, ինչպես նաև գազաէներգետիկ ոլորտի համար անհրաժեշտ կադրերի վերապատրաստմանը: Այս նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն համագործակցում է և մասնակցություն է ապահովում միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ կազմակերպվող մասնագիտացված դասընթացների և սեմինարների:
Այցի մասնակիցները
Справка
INOGATE-ը՝ Եվրամիության և գործընկեր երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության միջազգային ծրագիր է: Գործընկեր երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36