«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհուրդը որոշել է Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ացկացնել 2014թ. հունիսի 30-ին Երեւանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը 2014թ. մայիսի 30-ին հեռակա կարգով քննարկել է ընկերության Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր:

Որոշվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն անցկացնել 2014թ. հունիսի 30-ին Երևանում:
Տնօրենների խորհուրդը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգը, ինչպես նաև որոշել է նախնական հավանության արժանացնել և Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2013թ. տարեկան հաշվետվությունը ու հաշվապահական հաշվեկշիռը:
Տնօրենների խորհուրդը նաև որոշումներ է ընդունել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am