2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՈՒՏԿ-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 237 մասնագետ
2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ«Ինժեներականկենտրոն» մասնաճյուղիՈւսումնատեխնիկականկենտրոնում փաստացի ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 237 մասնագետ, այդ թվում 217-ը՝ ընկերության մասնաճյուղերից, 20-ը՝ համակարգում ընդգրկված ընկերություններից, ինչպես նաեւ մեկ մասնագետ այլ կազմակերպությունից: 9 մասնագետի համար կազմակերպվել է անհատական ուսուցում:
Ընթացիկ տարվա հունիսի 4-ից մինչեւ 11-ը Ուսումնատեխնիկականկենտրոնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավար եւ մասնագիտական անձնակազմի համար՝ թվով 37 մարդ, անցկացվել են «Աշխատանքի պաշտպանություն, արտադրական եւ հրդեհային անվտանգություն» թեմաներով սեմինար-պարապմունքներ:
Հունիսի 23-ին եւ 30-ին գազամատակարարման եւ գազաֆիկացման մասնաճյուղերի աշխատակիցների համար՝ թվով 16 մարդ, Ուսումնատեխնիկականկենտրոնը կազմակերպել եւ անցկացրել է «Сталкер 75–04» գազատարի ուղեգծի որոնիչ սարքի կառուցվածքի ու աշխատանքի տեսական եւ գործնական չափումների (գործող գազատարերի վրա) վերաբերյալ որակավորման բարձրացման դասընթացներ:
Բացի այդ, Կենտրոնը զբաղվում է նաեւ մեթոդական ուղեցույցների մշակմամբ: Մասնավորապես, մշակման փուլում են «Գազաբաշխիչ ցանցերի շահագործում» եւ «Կենցաղային գազահաշվիչներ» մեթոդական ուղեցույցները:
Ընդհանուր առմամբ Կենտրոնը հրապարակել է 15 մեթոդական ուղեցույց:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն