2014 թ. առաջին կիսամյակում բնական գազի ներկրման ծավալները ավելացել են 4,1%-ով
ՌԴ-ից Հայաստան ներկրվողբնականգազիծավալները2014 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,1%-ով՝ կազմելով 984.2 մլն խ.մ:
Նշվածժամանակահատվածումիրացվել է 949.8 մլն խ.մ, ինչը 1,7%- ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ 14,2%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 220.5 մլն խ.մ: 6,6%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների եւ 3,9%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 220.6 մլն խ.մ եւ 101.5 մլն խ.մ:
2014 թվականի առաջին կիսամյակում 16,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 2,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 113.2 մլն խ.մ եւ 294 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն