Ծաղկաձորում գումարվել է գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը
Հոկտեմբերի 7—ինԾաղկաձորի «ԾաղկաձորՄարիոթ» հյուրանոցայինհամալիրիկոնֆերանս—դահլիճում տեղիէունեցելԳազիտնտեսություններիգործարարևգիտատեխնիկականհամագործակցությանմիջհանրապետականասոցիացիայիխորհրդիհերթականնիստը:
Ներկայացնելովգործընկերներին«ԳազպրոմԱրմենիա»ՓԲԸ: Զարգացմանպատմությունը, նվաճումներըևհեռանկարները» զեկույցը՝«ԳազպրոմԱրմենիա»-ի Գլխավորտնօրենիտեղակալ, գլխավորճարտարագետՀրանտԹադևոսյանընշել է, որ Ընկերությունն այսօր հայաստանյան տնտեսության առաջատար ընկերություններից է և չափազանց կարևոր դերակատարություն ունի հանրապետության էներգետիկ ոլորտում: Բացի այդ, ինչպես ընդգծել է Հրանտ Թադևոսյանը, «ԳազպրոմԱրմենիա»-ն հանրապետության տնտեսության խոշորագույն ներդրողներից է. ընկերության՝ վերջին 10 տարվա ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար:
«ԳազպրոմԱրմենիա»-ի Գլխավորտնօրենիտեղակալ, գլխավորճարտարագետը գործընկերներին է ներկայացրել նաև Հայաստանում բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու գործընթացը: «Ներկայում Հայաստանի տարածքում գործումմ է 334 ԱԳԼՃԿ, յուրաքանչյուր 90 կմ2 վրա միջինը գործում է մեկ կայան: ԱԳԼՃԿ-ների ճյուղավորված ցանցի շնորհիվ սեղմված բնական գազը Հայաստանում այլևս դիտվում է ոչ թե որպես այլընտրանքային, այլ հիմնական շարժիչային վառելիք», — նշել է Հրանտ Թադևոսյանը:
Զեկույցում ընդհանուր անդրադարձ է եղել Ընկերության կողմից իրականացված որոշ խոշոր նախագծերին, այդ թվում՝ հանրապետության լայնածավալ գազաֆիկացման, Իրան-Հայաստան գազատարի կառուցման, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման, գազի հաշվառման համակարգի կատարելագործման, բաժանորդների տներում անվտանգության սարքերի տեղադրման, Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման և այլն:
«ԳազպրոմԱրմենիա» ընկերության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել «Գազաֆիկացիա. խոշորագույն սոցիալական ուղղվածության ծրագիր», «Գազի հաշվառման համակարգի կատարելագործում և նորագույն տեխնոլոգիաների ներդրում», «Իրացված բնական գազի գանձումների համակարգի օպտիմալացում», «Բնական գազը շարժիչային վառելիք, ԱԳԼՃԿ-ների զարգացման պատմության», «Հայաստանում բնական գազի սակագնի ձևավորման սկզբունքները» զեկուցումներով: «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերության տնօրենը ներկայացրել է ներտնային գազահամակարգերի տեխնիկական սպասարկման ոլորտում ընկերության գործունեությունն ու կուտակած փորձը:
Հարակից զեկույցներով հանդես են եկել նաև Վրաստանի, Լատվիայի գազի տնտեսությունների ներկայացուցիչները:
Ասոցիացիայիխորհրդինիստի ավարտին տեղի է ունեցել արծարծված հարցերի ակտիվ քննարկում, մասնակիցները ամփոփել են նիստի արդյունքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն