Gallup International-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով

ՀՀ-ում Gallup International ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ MPG ՍՊԸ-ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պատվերով անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ գազամատակարարման ոլորտի վերաբերյալ հասարակական կարծիքն ուսումնասիրելու նպատակով:

Gallup International-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով

Gallup International-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով

Սոցիոլոգիական հարցումն իրականացվել է 2014 թ. սեպտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն (Երևանում` 33%, մարզերում` 67%): Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական կարգով:
Այսօր MPG ընկերությունը հետազոտության արդյունքները ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին և Ընկերության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Gallup International-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով

Gallup International-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով

Հետազոտության շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել գազամատակարարման հետ առնչվող խնդիրների, մատուցվող ծառայության որակի, 1–04 վթարային ծառայության և ներտնային գազահամակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների, տնային տնտեսություններում գազասարքավորումների շահագործման, սպառած բնական գազի դիմաց կատարվող վճարումների և մի շարք այլ ուղղություններով:

Gallup International-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով

Gallup International-ը իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն «Գազպրոմ Արմենիա»-ի պատվերով

Ամփոփելով սոցիոլոլոգիական հետազոտության արդյունքները՝ Վարդան Հարությունյանը կարևորել է հասարակական կարծիքի նշանակությունը Ընկերության կողմից մատուցվող ծառայության վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել աշխատանքի ընդհանուր պատկերը: <<Ներկայացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ համակարգում կան մի շարք դրական ցուցանիշներ, ինչը ողջունելի է մեզ համար : Դրա հետ կան նաև խնդիրներ, որոնց հետ կապված անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ կարգավորելու և արագ լուծումներ գտնելու նպատակով>>, —նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ համապատասխան հանձնարարականներ տալով իրացման և տեխնիկական հարցերով ստորաբաժանումների ղեկավարներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am