Բնական գազը, ըստ մասնագետների գնահատականների, էկոլոգիապես ամենամաքուրն է ներկայում օգտագործվող շարժիչային վառելիքների շարքում: Բնական գազով աշխատող ավտոմոբիլային տրանսպորտը միջինը 5 անգամ ավելի քիչ վնասակար նյութեր է արտանետում մթնոլորտ, քան բենզինով աշխատող ավտոտրանսպորտը:
Այսօր Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք: ՄԱԿ—ի եվրոպական տնտեսականհանձնաժողովի (UNECE) և Միջազգայինճանապարհայինֆեդերացիայի (IRF) վիճակագրությանհամաձայն՝հանրապետությունում գազովէաշխատումմեքենաների 77.3 տոկոսը:
Ներկայում Հայաստանում շահագործվում է 334 ԱԳԼՃԿ, որոնցից 8-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ենթակայությամբ: 2013 թ. ԱԳԼՃԿ-ների կողմից սպառվել է 454,9 մլն խոր. մ. գազ, իսկ 2014 թ. ակնկալվող սպառման ծավալը կազմում է 471,6 մլն խոր. մ:
Այսօր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործող տրանսպորտային ընկերությունների մեծամասնությունը իրենց տրանսպորտային միջոցները շահագործում են գազով: Նման իրավիճակ է նաև մասնավոր տրանսպորտի հատվածում, քանի որ Հայաստանում ավտոսեփականատերերի ճնշող մեծամասնությունը նախընտրում է բնական գազը՝ խնայելով համեմատաբար զգալի միջոցներ:
Առաջին ԱԳԼՃԿ-ն Հայաստանում բացվել է 1986 թ. Երևանի արվարձաններից մեկում: 90-ական թվականների սկզբին հանրապետության տարածքում գործել է 4 ԱԳԼՃԿ, իսկ բնական գազի սպառման տարեկան ծավալն այդ կայանների կողմից կազմել է մոտավորապես 650 հազ խոր.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն