Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Հարգելի բարեկամներ, գործընկերներ՝

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:

Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով:

Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկակիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար:

Թող 2015 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:

Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլեւ ավանդական ու ընտանեկան տոն է: Մեր Ընկերությունն էլ մի մեծ ընտանիք է, որն իր մեջ կրում է ավանդական ընտանիքին հատուկ բարի կամեցողության, ձեռք մեկնելու պատրաստակամության, աշխատասիրության ու հայրենասիրության բոլոր լավ որակները:

Ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչելու են առաջիկա օրերին մեր տներում ու ընտանիքներում, բոլոր բարեմաղթանքներին, որոնք դեռ ասելու եք միմյանց սիրով ու լավատեսությամբ:

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորս, մաղթում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վ.Հարությունյան

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am