ՀՀ գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերը պատրաստ են 2014–2015թթ. ձմռան շրջանում հուսալի շահագործման
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրականացրել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական պլանային աշխատանքները ձմռան ժամանակահատվածում գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերը հուսալի շահագործելու, ինչպես նաև հանրապետության սպառողներին անվտանգ և անխափան գազամակատարարում ապահովելու համար:
Պլանային միջոցառումներ են իրականացվել նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանում շահագործվող հորերի տեխնիկական վիճակի գնահատման, կոմպրեսորային արտադրամասի վերականգնման ուղղությամբ:
Ստորգետնյա պահեստ-կայանում առկա է բնական գազի օպերատիվ պահուստային ծավալ՝ մատակարարվող գազի սեզոնային և պիկային տատանումների կառավարումն ապահովվելու համար:
Ձմռան շրջանում բնական գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում, հատկապես բնակչության կողմից սպառման օրական միջին ծավալն աճում է մինչև 7 անգամ, գազափոխադրման ու գազաբաշխման համակարգի օբյեկտները պատրաստ են հուսալի շահագործման:
2014–2015թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ՀՀ գազամատակարարման համակարգի օբյեկտների հուսալի շահագործման պատրաստվածության մասին դրական որոշում է կայացրել «Գազպրոմ» ԲԲԸ հանձնաժողովը, որի կողմից իրականացվել են կատարված աշխատանքների և հիմնական ու լրացուցիչ սարքավորումների վիճակի ստուգումներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
- Դեկտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է
- Դեկտեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Համաձայնագիր է ստորագրվել «Գազպրոմ» ԲԲԸ միջտարածաշրջանային արհեստակցական կազմակերպության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության միջև
Մեծացված լուսանկար (JPG, 816 ԿԲ)