Համաձայնագիր է ստորագրվել «Գազպրոմ» ԲԲԸ միջտարածաշրջանային արհեստակցական կազմակերպության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության միջև
2014 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվել է «Գազպրոմ» ԲԲԸ միջտարածաշրջանային արհեստակցական կազմակարեպության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության միջև համագործակցության մասին համաձայնագիրը: Կողմերի համար ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթը հանդիսավոր պայմաններում ստորագրել են «Գազպրոմ» ԲԲԸ միջտարածաշրջանային արհեստակցական կազմակարեպության նախագահ Վլադիմիր Կովալչուկը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Հայկ Բալասանյանը:
Մեկնաբանելով համաձայնագիրը՝ Վլադիմիր Կովալչուկը նշել է, որ «Գազպրոմ»-ը գլոբալ էներգետիկ ընկերություն է, և այդ պայմաններում զգալիորեն աճում է միջտարածաշրջանային արհեստակցական կազմակարեպության դերը: «Այդ իսկ պատճառով ազգային արհեստակցական միությունների, արտասահմանյան նավթագազային ընկերությունների արհեստակցական կազմակերպությունների հետ համագործակցության հետևողական զարգացումը՝ մեր աշխատանքի առաջնահերթություններից է: Այսօր այդ ուղղությամբ ևս մեկ կաևոր քայլ է կատարվել: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը մեզ թույլ կտա համատեղ և բարձր մակարդակով պաշտպանել կազմակերպությունների աշխատակիցների իրավունքները: Հայ գործընկերների փորձը ևս, անխոս, հետաքրքիր և օգտակար է լինելու», — նշել է «Գազպրոմ» ԲԲԸ միջտարածաշրջանային արհեստակցական կազմակերպության նախագահը:
Վլադիմիր Կովալչուկը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Հայկ Բալասանյանը
Իր հերթին, Հայկ Բալասանյանը ընդգծել է, որ համաձայնագիրը շատ կարևոր է «Գազպրոմ» ԲԲԸ ընդհանուր համակարգում «Գազպրոմ Արմենիա»-ի ինտեգրման, այդ թվում կադրային և արհեստակցական քաղաքականության տեսակետից: «Մեզ, ինչպես նաև ամբողջ „Գազպրոմ“-ի համար, որի մի մասն ենք հանդիսանում, սոցիալական գործընկերությունը ընկերության և ամբողջ երկրի զարգացման կարևորագույն գործոններից է: Մենք անպայման կիրառելու ենք „Գազպրոմ“-ի արհեստակցական կազմակերպության փորձը մեր աշխատանքում, կառուցելով և իրականացնելով արդյունավետ սոցիալական քաղաքականություն ընկերության ներսում», — նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Հայկ Բալասանյանը:
Հայկ Բալասանյանը նաև մասնակցել է տեղեկատվական սեմինարին, որի ընթացքում ներկայացրել է «Գազպրոմ» ԲԲԸ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, ինչպես նաև նրանց արհեստակցական կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ իր տեսակետը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն