Ամփոփելով 2014 թվականի գործունեության արդյունքները՝ դրական է գնահատվել ընկերության կողմից կատարված աշխատանքը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ումկայացածընդլայնված խորհրդակցությանընթացքումԸնկերությանՎարչությաննախագահ—ԳլխավորտնօրենՎարդանՀարությունյանըամփոփելով2014թ. Ընկերության գործունեության արդյունքները՝ դրական է գնահատել կատարված աշխատանքը: «2014թ. առաջին տարին է, որ մենք ամփոփում ենք մեր գործունեության արդյունքները որպես „Գազպրոմ“ ԲԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն, ինչը մեզ համար առավել պատասխանատվություն է: Ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ տարվա կտրվածքով նախատեսված բոլոր արտադրական ծրագրերն ու պլանային առաջադրանքները հիմնականում կատարված են, և այսօր ունենք բավականին լավ ցուցանիշներ, որոնք առանցքային են համակարգի հետագա զարգացման տեսանկյունից», — նշել է Վ.Հարությունյանը:
Մասնավորապես, տարվա արդյունքներով ծավալուն աշխատանք է իրականացվել շահագործման որակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման և իրացված բնական գազի դիմաց գումարների հավաքագրման բարձր ցուցանիշեր ապահովելու ուղղությամբ:
Ֆինանսատնտեսական գործունեության շրջանակում կարևորվել է ֆինանսական կարգապահության հարցը, ինչը լուրջ գործոն էր հատկապես տարեվերջին փոխարժեքի շուկայում արձանագրվող գործընթացի պայմաններում՝ ռիսկերը գնահատելու, ինչպես նաև ներկրվող բնական գազի դիմաց կատարվող դոլարային վճարումները մաքսիմալ ապահովելու առումով: Ընկերությունը միաժամանակ կատարել է բոլոր բյուջետային պարտավորությունները՝ առաջատար դիրք զբաղեցնելով հանրապետության խոշոր հարկատուների ցանկում:
Վ. Հարությունյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև գազասպառման համակարգում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, որոնց արդյունքում վերջին տարիների համեմատ արձանագրվել են ամենաբարձր ցուցանիշերը: «Սպառողների անվտանգության խնդիրների ապահովումը եղել և մնում էմեր աշխատանքի առաջնահերթությունը, պետք է շարունակենք ամենօրյա հետևողական աշխատանք տանել այն մաքսիմալ արդյունավետությամբ կազմակերպելու համար՝ նոր տեխնոլոգիաների ներդրման, վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով», — ընդգծել է Վ. Հարությունյանը:
2014 թ. աշխատանքային գործունեության կարևոր հաջողություններից է համարվել երկարատև դադարից հետո էլեկտրաէներգիայի արտահանման վերսկսումը Վրաստանի էներգահամակարգ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Global International Energy Corporation» ընկերության միջև կնքված պայմանագրին և էլեկտրաէներգիայի արտահանման պայմաններին համապատասխան:
Անդրադառնալով 2015թ. ծրագրերին ու անելիքներին, Վ. Հարությունյանը նշել է, որ պետք է համատեղել բոլոր ջանքերը՝ գործունեության արդյունավետության որակապես նոր մակարդակ ապահովելու և Ընկերության առջև դրված նպատակներն ու խնդիրները հաջողությամբ իրականացնելու համար:
Ընթացիկ տարվա արտադրական ծրագրերում առանձնակի կարևորություն է հատկացվել Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի պահեստավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև գափոխադրման համակարգում սպասարկվող մայրուղային գազատարերի վերատեղադրման ու վերանորոգման, գազային օբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և արդիականացման աշխատանքներին:
Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել և հաշվետվություններ պատրաստել 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել 2015 թվականի աշխատանքային ծրագրերը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն