2014 թվականին գազասպառող բաժանորդների թիվը ավելացել է 10 893-ով
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում առկա 915 համայքներից (49-ը քաղաքային և 866 գյուղական) բնական գազ են օգտագործում 598-ը, որից 553-ը գյուղական համայքներ են, 45-ը՝ քաղաք:
Գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակում 229-ը նոր գազաֆիկացված համայնքներ են:
Հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 661 386 բաժանորդ, որից 10 893-ը ավելացել է 2014 թվականի ընթացքում կամ աճը տարեսկզբի նկատմամբ կազմում է 1.6%:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 306 ԿԲ)