Նախորդ տարվա համեմատ 2014 թվականին ավելացել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները

2014 թվականին նախորդ տարվա համեմատ 5,4%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 061.7 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 2 010.8 մլն խ.մ, ինչը 3,4.%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 16,2%-ով էներգետիկայի ոլորտի և 5,9%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 594.1 և 481.8 մլն խ.մ: 2,7%-ով ավելացել է նաև գազի սպառման ծավալները այլ սպառողների կողմից՝ կազմելով 176.5 մլն խ.մ:


Նախորդ տարվա համեմատ նվազել են 4,4%-ով բնակչության և 9,4%-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 515.4 և 243.1 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am