«Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերում գերակշռում են տեղեկատվական բնույթի հարցումները

2014 թվականի մարտդեկտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 778 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները՝ գազանջատումների, վճարումերի, հաշվառման սարքերի, անվտանգության ազդանշանային սարքավորումների շահագործման հետ կապված: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:


«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից բարձրացված խնդիրները փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին և ներկայացվել ընկերության ղեկավարությանը: Հարցերի գերակշիռ մասը սահմանված կարգով ստացել են համապատասխան լուծումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am