1–04  ծառայությունը իրականացնում է  հետևողական աշխատանք

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի շուրջօրյա գործող թվով 46 վթարակարգավարական 1–04 ծառայություններում 2014 թվականի ընթացքում գրանցվել է 38 504 կանչ:

Նախորդ տարվա համեմատ կանչերի թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է ծառայությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի և մշտական հսկողության արդյունքով:

2014 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պատվերով անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով վթարակարգավարական 1–04 ծառայության աշխատանքը 1–5 գնահատման սանդղակում գնահատվել է միջինը 4.3 միավոր:

Գրանցված կանչերից 16 409-ը առնչվում է ներքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, 21 078-ը՝ ներտնային գագասպառման համակարգերին:

Կանչերից 1017- ը վերաբերվել է գազաբաշխման համակարգի արտաքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, այդ թվում 436 կանչն առնչվել է գազի արտահոսքին, 81-ը՝ գազատարի վնասվածքին, 500-ը՝ գազակարգավորիչ կայանների և անհատական ճնշման կարգավորիչների հետ կապված խնդիրներին: 1708 կանչ եղել է կեղծ:

Ներտնային գազասպառման համակարգերին առնչվող կանչերի մեծ մասը վերաբերվում է համակարգում տեղակայված գազասարքերից, փականներից և վթարային անջատիչ կափույրներից արտահոսքին:Ներտնային գազահամակարգերի տեխնիկական սպասարկումը իրականացնում է հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը, որի հիմնական գործառույթներից է նաև գազօգտագործման անվտանգության կանոնների մասին իրազեկումը բաժանորդների մոտ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նախորդ տարվա համեմատ նվազել են պատահարների, այդ թվում մահվան ելքով պատահարների թիվը։ Մասնավորապես 2014թ.-ին գրանցվել Է 33 պատահար՝ 2013 թվականի 59-ի փոխարեն, պատահարների հետևանքով տուժել է 92 մարդ՝ 2013 թվականի 148- ի փոխարեն, արձանագրվել Է 2 մահվան դեպք՝ անցած տարվա 7-ի փոխարեն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am