1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ՏԿԱԻՆ հատուկ տակտիկական ուսումնավարժությանը
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը մարտի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցում է տակտիկական ուսումնավարժությանը
Ըստ ուսումնավարժության սցենարի, ռմբակոծության հետևանքով կիսավեր դարձած շենքում իրականացվել են որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ:
1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, իրավիճակը գնահատելու և շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու խնդիրը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցում է տակտիկական ուսումնավարժությանը
Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ պարամեդիկների խումբը, փրկարարական խմբեր, մարտական հաշվարկներ, գազածխապաշտպան ծառայության օղակ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, կարգախմբեր ճանապարհային ոստիկանությունից, շտապօգնության բրիգադներ, «Երևան Ջուր» ընկերության վթարային խումբը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն